211652_close_icon
views-count3012 դիտում article-date 12:19 15-02-2014

Ամբողջ աշխարհը ուզում է, բայց տվող չկա. Մանվել Գրիգորյան

«Բարո՛վ տեսանք»,-ԵԿՄ 10-րդ համագումարում այսպես սկսեց իր ելույթը ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը: Նա նշեց, որ մենք այնքան բան ունենք, որ ամբողջ աշխարհը ուզում է, բայց տվող չկա և խնդրեց հոտնկայս հարգել բոլոր այն տղաների հիշատակը, ովքեր համագումարին չեն մասնակցում՝ գլխավորությամբ սպարապետ Վազգեն Սարգսյանի: «Գլուխ ենք խոնարհում բոլոր այն մայրերի առաջ, ովքեր հերոսներ են ծնել»,- ավելացրեց Մանվել Գրիգորյանը: Խոսելով երկրապահի դերի եւ նշանակության մասին՝ ասաց. «Երկրապահ՝ նշանակում է երկիր ստեղծող, երկիր պահող, երկիր շենացնող: Իսկ երկրապաշտությունը, երկրապահական մտածողությունը մեր երկրի ողնաշարն է»,-ասաց Մ. Գրիգորյանը և ինչպես հաճախ է ասում, այս անգամ էլ ասաց, որ կարեւորը ոչ միայն ձեռք բերելն է, այլեւ ձեռք բերածը պահպանելը: «Մեր երեխան դպրոցից սկած պետք է իմանա՝ ինքը ով է, որտեղից է գալիս, ինչ պատմություն ունի եւ ուր է գնալու՝ ասում էր սպարապետ Վազգեն Սարգսյանը »,-մեջբերեց ԵԿՄ նախագահը: Նա, դիմելով ԵԿՄ-ականներին, ասաց, որ այս երկրի ճակատագիրը ինչ-որ չափով իրենցից է կախված եւ, որ մեր տունը մենք ենք կառուցելու ու շենացնելու: «Գյուղ, որ կանգնի, գերան կկոտրի»,- ասաց Մանվել Գրիգորյանը եւ առաջարկեց համախմբված լուծել բոլոր խնդիրները: Իսկ վերջում, դիմելով նախագահ Սերժ Սարգսյանին, ասաց. «Հարգելի Սերժ Ազատիչ, մենք հավատում եւ վստահոււմ ենք ձեզ»:

Նմանատիպ նյութեր