10326 դիտում
17:08 15-02-2014
Մեր տուն, ձեր տուն, քեռի Սիմոնենց, Սուքիասենց տուն կպցրինք իրար, դարձանք մի մեծ «պոյեզ». Մանվել Գրիգորյան
30 տարի ապրելու եմ, մեկա: 1000 հատ էլ կազմակերպություն բացվի, ես մնալու եմ ԵԿՄ նախագահ: Այս տղեքն էլ են ԵԿՄ անդամ: Այս մասին այսօր տեղի ունեցած ԵԿՄ 10-րդ համագումարին հաջորդելիք ասուլիսում ասաց ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցերին:
Հարց ու պատասխանը ներկայացնում ենք ստորեւ.
[b]-Նախագահի պահվածքից երեւում է, որ առանձնահատուկ վերաբերմունք ունի ԵԿՄ-ի նկատմամբ: Դա պայմանավորված է ձեր անձնական հարաբերություններո՞վ, թե՞ ԵԿՄ-ի գործունեությամբ:
[/b]
-Բա ինքն էլ ա երկրապահ: Ոնց որ դուք ժուռնալիստներից խոսեք ու իրենց արհամարհեք: Էն բանի ղայդա, որ ասում է «նստած էշի վրա՝ էշի հետ»: Բա ինքն էլ է երկրապահ: Հայաստանի բոլոր նախագահներն էլ երկրապահներ են: Հո էն գլխի՞ց նախագահ չեն ծնվել: Մեր անձնական հարաբերություններն էլ մարտական են: Մի անգամ Սերժ Սարգսյանին հիշեցրի, որ դեռ 25 տարի առաջ եմ հարցրել՝ ինչից սկսել: Հայ մարդիկ էինք, հավաքվում էինք իրար գլխի, իրար հարցնում, թե ինչ պետք է անեինք, ինչից սկսեինք: Դաժե չգիտեինք՝ ինչից սկսենք: Խոսքը 1980-ական թվականների մասին է: Մինչեւ մեր տուն, ձեր տուն, քեռի Սիմոնենց, Սուքիասենց տուն, կպցրինք իրար դարձանք մի մեծ պոյեզ:
[b]-Նախագահին համագումարի ընթացքում ասացիք «վերջին բոլշեւիկ»: Ի՞նչ ի նկատի ունեիք:
[/b]
-Մեզնից մեկը, որ հիմի նախագահ ա: Յանիմ էտի ասացվածք ա, էլի: Չե՞ս լսել էն կինոյի մեջ, որ ասում ա «վերջին բոլշեւիկներն են»: «Նովիե արմիաններ» կան, թազա սերնդափոխություն են: Ես այդպես եմ պատկերացնում, դրա համար եմ ասում:
[b]-Նախագահը, անդրադառնալով փողոց դուրս եկած ազատամարտիկներին, ասաց՝ նվնվացող անհատներ կան: Կիսու՞մ եք այդ գնահատականը:
[/b]
-Ազատամարտիկին վատ գնահատական տալը՝ ոչ, իսկ նվնվալը՝ այո: Մենք ունենք առաջնային խնդիրներ՝ պաշտպանության առումով: Հայ ժողովուրդը նվնվալու իրավունք չունի: Ազատամարտիկներին դա չի սազում: Ազատամարտիկը, զինվորը պետք է մնա զինվոր, եւ կապ չունի, թե նախագահը ով է: Այսօր գազ, նավթ վաճառող շատ փիս, թե՛ ֆինասապես, թե՛ սոցիալապես, հակառակորդներ ունենք, Իսկ մենք, բացի մեր մարդկային ռեսուրսից, հավատարմությունը պահպանելուց, ուրիշ բան չունենք:
[b]-Իսկ կալանավորված Վոլոդյա Ավետիսյանի խնդրին ծանո՞թ եք:
[/b]
-Հարցին հարցով պատասխանեմ: Երբ Մուշեղ Սաղաթելյանը գաղութի պետ էր, գաղութում եկեղեցի էին բացել: Արկղներով սիգարետ բան վերցնելով՝ գնացինք մտանք գաղութ. ոնց որ զորամաս գնայինք: Աջից կամանդիր էին ասում, ձախից կամանդիր էին ասում: Սաղ կռված տղեք էին: Անձնական, ընտանեկան հարցերով կամ մեկի ասածը մյուսին դուր չի եկել, նստել էին: Հալալ կեսը կռված տղեք էին: Ընենց չի, որ այսօր Վոլոդյան առանձահատուկ է: Եթե իրեն իր խոսելու համար նստեցրած լինեին, ամոթ իրանց, բայց քրեական գործով են ձերբակալել: Գաղութնել ա մեր համար, բոլորիս համար ա: Եթե արել են, արարքին պետք է պատասխան տան:
[b]-Երեւի լսել եք, որ Սասուն Միքայելյանը ուզում է Ազատամարտիկների միություն ստեղծի:
[/b]
-Սասուն Միքայելյանը 20 տարի է, բացում ա, չհասավ տեղ: Էլ ԵԿՄ ա եղել, ինչ ասես եղել ա:
[b]-Փաստորեն ԵԿՄ-ն պառակտվում է:
[/b]
-Գնա, գնա: Ըստեղ պառակտված երկրապահ տեսա՞ր: Ես ցույց տվեցի, որ էլ ավելորդ բաներ չգրեք, ինձի չթաղեք, չմեռցնեք, հիվանդությունս չծանրաբեռցնեք: 30 տարի ապրելու եմ, մեկա: 1000 հատ էլ կազմակերպություն բացվի, ես մնալու եմ, տղեքը մնալու են: Մի օր մի լրագրող եկավ ասում ա՝ Ծառուկյան Գագոն ասել է, որ ինքը պետք է հավերժ նախագահ մնա, դուք էլ՝ ԵԿՄ նախագահ: Ա՛յ մարդ, ամոթ ա, որ մինչեւ հիմա չգիտեք, որ հավերժ նախագահը սպարապետն ա: Շատ էլ ժուռնալիստ եք, ինչ ուզեք, պետք է ասե՞ք: Պրիչո՞մ Սասուն Միքայելյանը, մենք՝ մեր համգումարը: Սասուն Միքայելյանը գնացել «Ոգու փորձություն ա բացել», մարդ ա, փորձում ա, կարողա մի տեղ բախտը բերի: Հիմա ես իրա համար քա՞ր գցեմ: Փորձը փորձանք չի, թող փորձի: Չի կարելի երեխեքին կանգնեցնել սահմանի վրա ու այստեղ շուռ գալ, իրար հայհոյել` ասել էլ գող փիսո, էլ քաչալ շուն, մինչեւ բանը հասնի դիվան բաշուն: Ամեն ինչ պետք է անենք, որ իրենք չզոհվեն, չվիրավորվեն, պինդ լինեն:
Նմանատիպ նյութեր
14080 դիտում
15:34 01-11-2014
Պապադ, մամադ կռվեն իրար հետ ու քո վրա չազդի, տենց կըլնի՞. Մանվել Գրիգորյան
Այս բաժնից
685 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
553 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
508 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին