211652_close_icon

Բողոքի ցույցեր՝ Չեռնոգորիայում

views-count1239 դիտում article-date 23:24 15-02-2014
Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում ցույց է անցկացվել, որի մասնակիցները պահանջել են կառավարության և խորհրդարանի հրաժարականը։Այն ավարտվել է ոստիկանների հետ բախումով: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։ Կառավարության շենքի մոտ 200֊ից ավելի մարդ էր հավաքվել, որոնք բացականչել են․ «Գողեր», «Բարեփոխումներ», «Մենք պահանջում ենք հրաժարական»։ Նրանք ոստիկանների պատնեշը ճեղքելու փորձեն կատարել, շենքի ուղղությամբ քարեր նետել։ Ցույցի մասնակիցներին ցրելու համար ոստիկանական մի քանի ստորաբաժանում է ժամանել։ Ոստիկանները ձերբակալել են մի քանի ակտիվիստի։

Նմանատիպ նյութեր