211652_close_icon
views-count1235 դիտում article-date 22:56 16-02-2014

Մեծամորցիները նոր համայնքապետից մի բուռ ջուր են ուզում.տեսանյութ

Ընտրությունը մարտի 9-ին է: Երկու թեկնածուներից և ոչ մեկը նախընտրական ծրագիր չունի: Համոզված են` ընտրողներն էլ, թեկնածուներն էլ անգիր գիտեն` ինչն է գյուղին պակասում: Էդվարդ Միրզոյանի նախընտրական խոստումներն անփոփոխ են: 4 տարի առաջ մեծամորցիներին խոստացավ մանկապարտեզը նորոգել: Ընտրվել հաջողվեց, բայց մանկապարտեզի հարցը դեռ գլուխ չի բերել: Համայնքի ղեկավարի մյուս թեկնածուն` Քրիստինե Պետրոսյանը գազաֆիկացումն է առաջնային համարում, բայց թե ինչպես է երկնագույն վառելիքը գյուղ հասնելու, չգիտի: Երբ ընտրվի, այն ժամանակ էլ ծրագիրը կկազմի: Նոր համայնքապետից մեծամորցիների գլխավոր պահանջը ջրի խնդրի լուծումն է: Խմելու և ոռոգման ջուրը 26 խորքային հորերից են ստանում, բայց դրանցից 2-ն արդեն ցամաքել են, մյուսները վտանգված են: Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/news/22678]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր