Ադրբեջանում արագորեն նվազում է նավթարդյունահանումը
Այս տարվա հունվար ամսին Ադրբեջանում արդյունահանվել է 3,6 մլն տոննա նավթ, ինչը 5,3%-ով պակաս է 2013 թվականի հունվարի ցուցանիշից:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի պետական վիճակագրության հանձնաժողովի հայտարարությանը:
Նույն հայտարարության մեջ նշվում է նաև, որ հունվարին արդյունահանվել է 1,6 մլրդ խմ գազ, ինչը 6,7%-ով բարձր է նախորդ տարվա համեմատ:
6,7%-ով նվազել է նաև արդյունաբերական արտադրությունը,սակայն 5,6%-ով աճել է նավթային արդյունաբերությունը: