1022 դիտում
15:21 17-02-2014
ՄՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միացյալ կոլեգիայի հաջորդ նիստը` Հայաստանում
Բելառուսի Նովոպոլոցկ քաղաքում, փետրվարի 12-13-ը կայացել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միացյալ կոլեգիայի հերթական` 10-րդ նիստը, որին դիտորդի կարգավիճակով մասնակցում էր նաեւ ՀՀ ԿԱ ՊԵԿ պատվիրակությունը` նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ:
Միացյալ կոլեգիայի նիստին մասնակցել են Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի մաքսային ծառայությունների ղեկավարները: Որպես դիտորդ մասնակցել է Հայաստանի ՊԵԿ նախագահը, ինչպես նաեւ ներկայացուցիչներ Ղրղզստանի եւ Ուկրաինայի մաքսային ծառայություններից: Նիստի ընթացքում քննարկվել են ընդհանուր մաքսային գործընթացների վերահսկողության շրջանակներում մաքսային ծառայությունների միջեւ տեղեկատվության փոխանակմանը, ֆիզիկական անձանց կողմից ինտերնետ-խանութներում գնված եւ փոստային առաքումներով տեղափոխվող ապրանքների մաքսային գործարքների կատարելագործման ուղիներին, Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միացյալ ապրանքային անվանացանկի համաձայն ապրանքների դասակարգման նույնական մոտեցումների մշակմանը, անձնական օգտագործման նպատակով ժամանակավորապես ներմուծված, արտասահմանում գրանցված տրանսպորտային միջոցները օտարերկրացիների կողմից արտահանելու լրացուցիչ միջոցառումներին, Մաքսային միության պետությունների սահմանների անցումային կետերում պետական վերահսկող մարմինների քանակը կրճատելու ուղղությամբ իրականացվող քայլերին, ինչպես նաեւ մաքսային համագործակցությանն առնչվող այլ հարցեր:
Նիստի ընթացքում քննարկվել է նաեւ 2014թ. աշխատանքային ծրագիրը եւ կայացվել է որոշում մեր երկրի Մաքսային միությանն անդամակցության ինտեգրման գործընթացների շրջանակներում` հաջորդ նիստն անցկացնել Հայաստանում ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
508 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ
586 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան