211652_close_icon
views-count1682 դիտում article-date 23:41 21-06-2014

Իրանցի կանանց արգելել են երևալ մարզադաշտերում

Սա թերևս իրանցի սպորտի սիրահար կանանց միակ խնդիրը չէ, որին բախվեցին այսօր: Օրեր առաջ նրանց զրկել էին նաև Բրազիլիայի և Իրանի միջև վոլեյբոլի խաղը դիտելու հնարավորությունից: Իրանի իշխանությունները գտել են, որ մարզադաշտում կնոջ ներկայությունը անբարոյական է, իսկ իրանցի կանայք պնդում են, որ հագնված են եղել իրանական նորմերին համապատասխան և ցանկացել են դիտել խաղը: «Մենք մոտ 50 հոգի էինք և պարզապես ցանկացել ենք դիտել մեր հավաքականի խաղը և երկրպագել նրանց: Դա անարդար է: Ինչու՞ բրազիլացի կանայք կարող են նստել ստադիոնում և երկրպագել իրենց թիմին, իսկ մենք՝ ոչ»,-ասել են իրանուհիները: Սա դեռ միակ խնդիրը չէ. Տեղի կինոթատրոնները ստիպված են եղել հրաժարվել ֆուտբոլի աշխարհի խաղերի հեռարձակման գաղափարից, քանի որ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ այդ խաղերը չեն կարող ցուցադրվել «խառը» լսարաններում, իսկ որոշ ժամանակ անց ընդհանրապես արգելեցին սրճարաններում ֆուտբոլային խաղերի հեռարձակումը:

Նմանատիպ նյութեր