Պուտինը հրաժարվել է պատասխանել Յանուկովիչի հեռախոսազանգերին
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը մի քանի անգամ փորձել է զանգահարել Վլադիմիր Պուտինին, բայց ՌԴ նախագահը հրաժարվել է շփումից՝ պատճառ բռնելով զբաղվածությունը։ Այս մասին հայնտել են նախագահի աշխատակազմի աղբյուրները։
Նշենք, որ նախօրեին ԶԼՄ֊ները հայտնել էին, որ Վիկտոր Յանուկովիչը շփվել է ԱՄՆ֊ի փոխնախագահ Ջո Բայդենի հետ։ Իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հակառակը չի կարողացել կապ հաստատել Ուկրաինայի նախագահի հետ։
Հիշեցնենք, որ երեկ Կիևում ոստիկանների և ընդդիմադիրների միջև բախումների ժամանակ 18 զոհ է գրանցվել,հարյուրավոր մադիկ վիրավոր են։