ԵՄ երկրները Ուկրաինայի իշխանությունների նկատմամբ կկիրառեն պատժամիջոցներ
ԵՄ երկրները համաձայնության են եկել Ուկրաինայի իշխանությունների նկատմամբ կիրառել պատժամիջոցներ, հաղորդում է Reuters-ը:
Այս մասին հաղորդել է Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին:
Պատժամիջոցների ձևի մասին կլինի լրացուցիչ հայտարարություն:
Այս պահին ԱՄՆ-ն ևս քննարկում է Ուկրաինայի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը: