211652_close_icon
views-count1327 դիտում article-date 21:38 20-02-2014

Ըստ պաշտոնական տվյալների Կիևում զոհերի թիվը հասել է 67-ի

Կիևում մասսայական բախումների սկսվելու օրից մինչև փետրվարի 18-ը զոհերի թիվն հասել է 67-ի, այս մասին հաղորդում է Կիևի քաղաքային վարչությունը: Միևնույն ժամանակ Ուկրաինայի Առողջապահության նախարարությունից հայտնել են 64 զոհվածների մասին, իսկ ավելի վաղ նախարարությունը ներկայացրել էր 35 մահացածների տվյալներ: «Փետրվարի 20-ի դրությամբ մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած բախումների հետևանքով բժշկական օգնության համար դիմել են 551 տուժածներ, նրանցից 332-ը հոսպիտալացվե են»,-նշում է առողջապահության նախարարությունը:

Նմանատիպ նյութեր