211652_close_icon
views-count975 դիտում article-date 11:17 20-02-2014

«Коложский Благовест» միջազգային 13-րդ փառատոնը սկսված է

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանի օրհնությամբ «Коложский Благовест» միջազգային 13-րդ փառատոնին մասնակցող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու «Հավատամք» երգչախումբը փետրվար 19-ին Մայր Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանի առաջնորդությամբ այցելեց Բելառուսի Գրոդնո քաղաքի տեսարժան վայրեր: Նրանք եղան նաև «Борисо-Глебская» տաճարում, որը 12-րդ դարում է կառուցվել: Տաճարի մասին խոսելիս գիտաշխատողը մասնավորապես նշեց, որ ավերածությունների պատճառով «Борисо-Глебская»-ի ընդամենը 1/3-րդ մասն է պահպանվել, իսկ այժմյան տեսքը հետագա վերականգնման ու վերանորոգումների արդյունք է: Այնուհետև «Հավատամք» երգչախումբն ուղևորվեց դեպի Գրոդնո քաղաքի Դրամատիկական Թատրոն, որտեղ և տեղի ունեցավ «Коложский Благовест» միջազգային 13-րդ փառատոնի բացման պաշտոնական արարողությունը: Արարողության սկզբում բացման խոսքով հանդես եկավ փառատոնի կազմակերպման ղեկավար և Մոսկվայի պատրիարքության Բելառուսի Ուղղափառ Եկեղեցու Գրոդնոյի եպիսկոպոսության առաջնորդ Անատոլին, ինչից հետո հոգևոր կատարումներով հանդես եկավ Բելառուսի Ուղղափառ Եկեղեցու հոգևորականների երգչախումբը: Համերգային ծրագրով հանդես եկավ 2013 թ.-ի «Коложский Благовест» միջազգային 12-րդ փառատոնի հաղթող` Մոսկվայի Պետական Կոնսերվատորիայի երգչախումբը: Համերգային ծրագրի ընթացքում ինչպես Ուղղափառ Եկեղեցիերի հոգևոր կատարումներ, այնպես էլ տարբեր ժողովուրդների ազգային և ժողովրդական երգեր հնչեցին, որոնց շարքում էր նաև հայազգի մեծանուն երգահան Առնո Բաբաջանյանի` Մոսկվայի Պետական Կոնսերվատորիայի երգչախմբի համար մշակված «Նոկտյուռն»-ը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր