211652_close_icon
views-count4255 դիտում article-date 11:13 15-03-2015

Խմբավար Րաֆֆի Միքայելյանի հրաժեշտի համերգը՝ «Հավատամք» երգչախմբի կազմում. ֆոտոշարք

Մարտի 14-ի երեկոյան Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը մեկնարկեց մայրաքաղաք Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու «Հավատամք» Հոգևոր միության համանուն երգչախմբի համերգը: Միջազգային մրցույթի դափնեկիր, Հայաստանում և արտերկրում արդեն բազում բեմեր տեսած «Հավատամք» երգչախմբի հերթական միջոցառումը առանձահատոկ էր նրանով, որ «Հավատամք»-ի խմբավար Րաֆֆի Միքայելյանի համար այն եղավ վերջին` հրաժեշտի համերգը: Միքայելյանն աշխատելու և իր արվեստի մեջ էլ ավելի կատարելագործվելու նպատակով շուտով կմեկնի արտերկիր: Մինչեւ համերգային ծրագրի մեկնարկը` Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիայի կողմից խմբավար Րաֆֆի Միքայելյանը Հայաստանում դիրիժորական ակտիվ գործունեություն ծավալելու առթիվ պարգևատրվեց շնորհակալագրով: Հայ հոգևոր երաժշտության կենտրոնի «Եկեղեցական երգչախմբեր» միջոցառումների շարքի շրջանակներում կազմակերպված հանդիսության ընթացքում հնչեցին հոգևոր և աշխարհիկ մի շարք խմբերգեր, որից հետո` հանդիսատեսին իր ողջույնի խոսքվ դիմեց «Հավատամք» երգչախմբի հոգևոր հովիվ՝ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը: Նա նորանոր ձեռքբերումներ մաղթեց երիտասարդ դիրիժորին և «Հավատամք» հոգևոր միության անունից Րաֆֆի Միքայելյանին պարգևատրեց շնորհակալագրով: Արժանապատիվ Տեր Հայրը վերհիշելով Րաֆֆիի՝ «Հավատամք»-ի հետ անցած ճանապարհը եւ ստեղծագործական ուղղին, հաղթահարած դժվարություններն ու ձեռքբերումները` վստահեցրեց, որ ամենակարևորը հավատարմությունն է սեփական համոզմունքներին, սեփական արժեհամակարգին, որին երբևէ դավաճանելով` առաջինը դավաճանում ենք ինքներս մեզ, իսկ հավատարիմ մնալով մեզ` ամենուրեք էլ կլինենք պիտանի, աշխատասեր, մարդասեր և ընկերասեր մեկը: Պատրաստեց Հայկ Կիսեբլյանը: Լուսանկարները` Սրապիոն Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր