211652_close_icon
views-count1055 դիտում article-date 21:24 21-02-2014

Քաղխորհրդում Արթուր Բաղդասարյանը կարևորել է նոր համակարգի ներդրումը

Այսօր Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը: Քաղաքական խորհրդում քննարկվել և հավանության է արժանացել կուսակցության ղեկավար մարմնի` քաղաքական խորհրդի անդամների կուսակցական-կազմակերպչական և տարածքային պատասխանատվության ամրագրման մասին հարցը: Քաղխորհուրդը քննարկել և ընդունել է քաղաքական խորհրդի և վարչության անդամների` իրենց մասով կատարած աշխատանքների մասին պարբերաբար հաշվետվություն ներկայացնելու ժամանակացույցը: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարևորել է նոր համակարգի ներդրումը, նշել, որ այն կնպաստի կուսակցական շինարարության ամրապնդմանը, ինչպես նաև կուսակցության տարածքային կազմակերպությունների աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանը: Քաղխորհրդում նաև քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող մի շարք այլ խնդիրներ, ինչպես նաև կուսակցության գործունեությանն առնչվող կազմակերպական հարցեր:

Նմանատիպ նյութեր