211652_close_icon
views-count1472 դիտում article-date 10:12 27-02-2014

ՕԵԿ քաղխորհրդում լարված իրադրություն է․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Անցած հինգշաբթի օրը կայացած ՕԵԿ քաղխորհրդի նիստը վերածվել է «ռազբորկայի»: Լարվածությունը ստեղծվել է այն բանից հետո, երբ քաղխորհրդի նիստերի ժամանակ Արթուր Բաղդասարյանը ՕԵԿ-ական նախարարներին իրենց պարտականություններից չբխող հանձնարարություններ է տվել, խոսել է բիզնեսների ընդլայնման, նոր բիզնեսների ստեղծման մասին, ինչը դուր չի եկել գործադիրի անդամներին: Եվ ահա վերջին քաղխորհրդի նիստի ժամանակ ՕԵԿ նախարարների համբերության բաժակը լցվել է, նրանք վիճաբանել են, հերթով լքել քաղխորհրդի նիստի դահլիճը: Սակայն ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը՝ ասելով.«Առհասարակ, ՕԵԿ քաղխորհրդի նիստերի ժամանակ վեճեր չեն լինում, ՕԵԿ-ն այն եզակի քաղաքական ուժերից մեկն է, որը որոշումներ է ընդունում շատ առողջ մթնոլորտում»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր