211652_close_icon
views-count1296 դիտում article-date 15:41 24-02-2014

Պոլսահայ Գայուշ Չալըքմանն Իշխանաց կղզիների քաղաքապետի թեկնածու է առաջադրվել

Թուրքիայում մարտի 30-ին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ: Թուրքական տարբեր կուսակցություններ իրենց ընտրացուցականերում ներառել են նաև հայկական համայնքի ներկայացուցիչների, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1279]Ermenihaber.am[/url] կայքը: Իշխանաց կղզիներում «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը քաղաքապետի թեկնածու է առաջադրել հայազգի Գայուշ Չալըքմանին: Այս կուսակցության կողմից նշյալ ընտրատարծաքի ավագանու անդամի 12 թեկնածուներից մեկը ևս հայ է: Ամենաշատ հայ թեկնածուներ առաջադրվել են Ստաբուլի Բաքըրքյոյի շրջանում: Բաքըրքոյում իշխող «Արդարություն և զարգացում», գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական», «Ազգայնական շարժում» և «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունների կողմից ընդհանուր թվով 8 հայ թեկնածու է առաջադրվել: Եվս 2 հայ թեկնածու առաջադրվել է Շիշլիի շրջանում «Ժողովրդահանրապետական» կուսակցության կողմից: Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1279]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր