211652_close_icon
views-count2181 դիտում article-date 10:36 16-08-2019

Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել

ԼՂՀ ՊԲ հրետանային զորամասերից մեկի նախկին հրամանատար, գնդապետ Գրիգորի Սահակյանն իր թեկնածությունն է առաջադրել սեպտեմբերի 8-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար: Այս մասին Գրիգորի Սահակյանը հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Պաշտպանության Բանակի շարքերում 27 տարի ծառայելուց հետո որոշում եմ կայացրել անցնել քաղաքացիական կյանքի և իմ ներդրումն ունենալ երկրիս զարգացման գործում, իմ գիտելիքներն ու եռանդը նվիրել այդ մեծ գործին: Տարիների ընթացքում ձեռք բերած փորձս մտադիր եմ ներդնել Արցախի Հանրապետության մայրաքաղաքի զարգացման ու բարգավաճման գործում և կառավարման ոլորտում: Այսպիսով` սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններին առաջադրել եմ իմ թեկնածությունը Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար: Ինձ համար բարձրագույն արժեքներ են մարդը, արժանապատվությունն ու իրավունքը, ուստի, իմ նախընտրական ծրագրի հիմքում արդարության գաղափարն է: Ստեփանակերտը բոլորիս երազանքների տունն է, իսկ երազանքներն իրականություն դարձնելու գործում անելիք ունի մեզնից յուրաքանչյուրը: Սիրելի՛ ստեփանակերտցիներ, ակնկալում եմ ձեր աջակցությունը: ՏԻՄ ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին մաղթում եմ առողջ ու գաղափարական մրցակցություն: Հաջողություն մեզ բոլորիս»:

Նմանատիպ նյութեր