Հռոմի պապը մտադիր է ֆինանսների նախարարություն ստեղծել
Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ը Վատիկանում հրահանգել է ստեղծել նոր նախարարություն, որը կզբաղվի պետության տնտեսական և վարչական գործերով։ Այս մասին հայտնում է Reuters֊ը՝ հղում անելով Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչներին։
Գերատեսչությունը կղեկավարի կարդինալ Ջորջ Պելը։ Վերահսկողությունն ապահովելու համար աուդիտ է նշանակվելու։