1291 դիտում
09:13 26-02-2014
Եվրոպան արձագանքել է հայ դատավորների բողոքին․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ հայաստանյան մի շարք դատավորներ դիմում են գրել համաշխարհային և եվրոպական դատավորների միությանը՝ դժգոհելով, որ իրենց աշխատավարձերն ու թոշակները պակասել են։
Մեզ հասած տեղեկություններով՝ այդ միությունն արձագանքել է հայաստանյան դատավորների բողոք-նամակին։
Ըստ այդմ՝ Եվրոպայի դատավորների միությունը մի նամակ է ուղարկել՝ հորդորելով ՀՀ իշխանություններին, թե չի կարելի դատավորների աշխատավարձը պակասեցնել, թոշակը կրճատել և դատավորներին էլ պահել գործադիրից կախվածի կարգավիճակում։
Այս նամակին թվախեղդ եղանակով պատասխանել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` նշելով, թե իրենք ճիշտ են վարվել՝ կրճատումներ անելով։
Ի դեպ, «Ժողովուրդ»-ին կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկն այսպիսի կարծիք էր հայտնել. «Մենք վաղուց արդեն Եվրոպայի ասածը չենք ընդունում։ Մենք ունենք նոր ուղղվածություն՝ Մաքսային միություն»։
Այսպիսով՝ թերևս դատավորները մի նամակ գրեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1571 դիտում
09:25 08-11-2022
Կարեն Անդրեասյանը դիմել է դատավորների օգնությանը, իսկ որոշ դատավորների «հաթաթա» է տվել․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1168 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1273 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1486 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ