1413 դիտում
09:25 26-02-2014
Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆն օլիգարխ զինվորական չէ, սեփականություններ չունի․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ «ԲՀԿ-ական պատգամավոր, ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆը, շաբաթներ առաջ Աժ պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարվելուց և անցած քառօրյան բոյկոտելուց հետո երեկ վերջապես Աժ էր ներկայացել ու հենց նիստերի դահլիճում ջերմագին ողջունում էր ֆրակցիայի ներկայացուցիչներին: «Հարթվե՞լ են Ձեր և Ծառուկյանի հարաբերությունները, ասում էին՝ ինչ-որ բան չեք կարողանում իրար հետ կիսել, մասնավորապես, խորհրդարանական ընտրությունների ժամանակ ծախսած գումարը Ծառուկյանը մինչ օրս չի վերադարձրել»,– երեկ մեր լրագրողը հարցրել է Գրիգորյանին։ «Ծառուկյանի հետ իմ հարաբերությունները լրիվ նորմալ են, ոչ մի խնդիր չկա, հանձնաժողովի նախագահի տեղակալի հրաժարականի հարցի հետ կապված նորից պետք է կրկնեմ, որ, իսկապես, ամբողջ անցած տարին առողջական խնդիրներ եմ ունեցել, շուրջ 3 ամիս ընդհանուր տևողությամբ պառկել եմ տարբեր հիվանդանոցներում, բուժվել եմ։ Ինչ վերաբերում է գումարային հարցերը, ապա ես ոչ օլիգարխ եմ եղել, ոչ էլ նման միջոցներ եմ ունեցել ծախսելու, նման բան չկա, չի կարա լինի։ Ես, ի տարբերություն շատ շատերի, օլիգարխ զինվորական չեմ, սեփականություններ չունեմ, նման գումարներ ծախսելու հնարավորություն էլ չունեմ, որ ուզենայի էլ, չէի կարող ծախսել»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1547 դիտում
09:34 08-03-2014
Գրիգոր Գրիգորյանը՝ ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հեռանալու պատճառների մասին․ Հրապարակ
121631 դիտում
14:02 08-10-2020
Զորահավաքային զինվորական ծառայությունը համարվում է զինվորական ծառայության տեսակներից. ՀՀ Զինվորական դատախազություն
7725 դիտում
15:57 15-02-2014
Սամվել Ալեքսանյանը օլիգարխ ա. հետևից ինչ ուզենք, կարանք խոսանք. Մանվել Գրիգորյան
Այս բաժնից
916 դիտում
16:36 26-12-2024
Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը
1171 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1276 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել