211652_close_icon
views-count1538 դիտում article-date 09:34 08-03-2014

Գրիգոր Գրիգորյանը՝ ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հեռանալու պատճառների մասին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ԱԱ, ՆԳ, պաշտպանության մշտական հանձնաժողովի նախկին փոխնախագահ Գրիգոր Գրիգորյանին հարցրինք. Ճի՞շտ է, որ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարվելու իր դիմումն անձամբ չի գրել. «Եթե անկեղծ, ապա ողջ անցնող տարվա ընթացքում ես առողջական լուրջ խնդիրներ եմ ունեցել՝ թոքերի հետ կապված»։ Դիմումը գրել է «անձամբ», նախորդ քառօրյային։ Բայց մի նեղ շրջանակում ասել եք, որ կապ չեք ունեցել այդ դիմումի հետ, իրենք են գրել։ «Դիմումն ինչ-որ մեկը պիտի գրե՞ր-տպեր, որպեսզի ես ստորագրեի, չէ՞»։ Չէ, ասում են նեղվել եք դրանից։ «Նեղվելը՝ գիտե՞ք՝ ոնց. Ես միշտ տարբեր պահվածքով՝ իմ շրջապատում մարդկանց հետ, որոնց հետ առնչվել եմ, թիմը, որի մեջ եղել եմ, համարել եմ, որ եթե թիմ է, մեկը մյուսին միշտ պետք է թիկունք լինեն, աջակցեն իրար»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր