211652_close_icon
views-count1347 դիտում article-date 10:20 26-02-2014

Փայլակ Հայրապետյանը հույս ունի ունեցվածքը ետ ստանալ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ գործարար, հայտնի «օֆշորի գործով» հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանին շաբաթներ առաջ ձերբակալել էին Թբիլիսիի օդանավակայանում: Հետագայում նա ասել էր, որ պատրաստվում էր Հայաստան գալ: Այս ձերբակալության ու նրան ՀՀ իրավապահներին արտահանձնելու հեռանկարի մասին օրեր շարունակ լրատվություն էր տրվում: Սակայն փետրվարի 1-ին Թբիլիսիում ձերբակալված Սուքիասյանը դեռեւս Հայաստան չի հասել: Գործարար Փայլակ Հայրապետյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ նրան հավանաբար մոտ 2 ամիս կպահեն Վրաստանում, որպեսզի պարզեն՝ արդյո՞ք իրենց հանրապետության սահմաններում հանցագործություն չի կատարել: Եթե պարզվի, որ Վրաստանում նա հանցանք չի կատարել, նոր միայն կուղարկեն Հայաստան։ Պարոն Հայրապետյանը երեկ էր խոսել քննիչի հետ, ով տեղեկացրել էր, որ 40 օր է տևում այդ գործընթացը: Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանը երկար ժամանակ գտնվում էր հետախուզման մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի խարդախության, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար՝ 3 ծանր հոդվածով: «Հույս ունեմ, որ այդ գործընթացներն ավելի կարճ կտևեն, եւ Սուքիասյանին շուտ կարտահանձնեն Հայաստանին»,-ասաց Հայրապետյանը, ով հույս ունի, որ Սուքիասյանին ձերբակալելուց հետո իր կորցրած ունեցվածքը ետ կստանա»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր