2192 դիտում
14:28 26-02-2014
Միգրացիոն ծառայության պետը տեղյակ չէ ՌԴ-ում հայերի աշխատանքային գործունեությանը միտված նոր համաձայնագրի մասին
ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՌԴ տարածքում ժամանակավոր աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով քաղաքացիների կազմակերպված հավաքագրման համաձայնագրի մասին, որը, ըստ էության, փոխարինելու է «Համերկրացիներ» ծրագրին, Միգրացիոն պետական ծառայության պետը տեղյակ չէ: Այս մասին[b] SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը՝ արձագանքելով մամուլում տեղ գտած լուրերին:
«Ես բացարձակապես այդ փաստաթուղթը չեմ տեսել: Ամեն դեպքում, խոսակցություններ կարող են լինել եւ դա բնական է: Քննարկումներ տարբեր ձեւաչափերով եւ տարբեր վայրերում տեղի է ունեցել՝ կապված խնդրի հետ, որի մասին հանրությունը տեղյակ է: Բայց թե ինչպիսի տեսք է ստացել, դեռ հայտնի չէ»,- ավելացրեց Գ. Եգանյանը:
Նմանատիպ նյութեր
13598 դիտում
22:28 31-10-2018
Խոչընդոտները միգրացիոն ոլորտում հանվել են. Պուտինը միգրացիոն քաղաքականության նոր հայեցակարգ է ստորագրել
4545 դիտում
09:43 07-03-2018
Միգրացիոն պետական ծառայության պետը արտադրական նշանակության շինություն ունի. «Փաստ»
Այս բաժնից
937 դիտում
16:36 26-12-2024
Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը