211652_close_icon
views-count1856 դիտում article-date 09:07 27-02-2014

Ուկրաինան Հայաստանի համար կդառնա «երրորդ երկիր»․ ՀԺ

«Հայկական ժամանակ»֊ը գրում է․ «Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեր թղթակցի հետ զրույցում հրաժարվել է գնահատական տալ թե ինչպիսի ազդեցություն կունենա Ուկրաինայի՝ ՄՄ-ին անդամակցելուց վերջնականապես հրաժարվելը այդ միության տնտեսական վիճակի վրա։ «Պետք է նշենք, որ տվյալ դեպքում ոչ թե պետք է քննարկել Ուկրաինայի անդամակցության–չանդամակցության խնդիրը (Մաքսային միությանը– խմբ.), այլ այն. որ եթե Ուկրաինայում քաղաքական ու տնտեսական վիճակը բարվոք չէ... Ուկրաինան այնպիսի գործընկեր է, որը հսկա նշանակություն ունի ԱՊՀ երկրների համար ու շահագրգռված չենք, որ այնտեղ լինեն տնտեսական պրոբլեմներ։ Դա կազդի ինչպես ԱՊՀ երկրների, այնպես էլ մեր վրա, քանի որ մենք էլ ունենք ապրանքաշրջանառություն Ուկրաինայի հետ»,– ասել է Տիգրան Սարգսյանը։ Նշենք, որ Ուկրաինան ԱՊՀ երկրների շարքում երկրորդն է Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալով։ 2013 թվականին Հայաստանի և Ուկրաինայի միջև առևտրի ծավալը կազմել է ավելի քան 240 միլիոն դոլար։ Հայաստանի՝ ՄՄ-ի անդամ դառնալուց հետո ՄՄ չմտած Ուկրաինան մեզ համար կդառնա «երրորդ երկիր», ինչի պատճառով այդ երկրի հետ ՀՀ առևտրի ծավալները հավանաբար կնվազեն, քանի որ կսկսեն գործել բարձր մաքսատուրքեր»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր