Ասադի բանակը 150 ջիհադիստների է ոչնչացրել․ տեսանյութ
Սիրիայի ալ Օթեյբա շրջանում ավելի քան 100 ջիհադիստներ են սպանվել։
Ըստ հետախուզության տվյալների, ծուղակը կազմակերպվել է սիրիական բանակի կողմից։
«Սանա» գործակալության տվյալների համաձայն, զոհվածների թվում կան սաուդացիներ, չեչեններ և քաթարցիներ։
«Al-Mayadeen» հեռուստաալիքի տվյալներով սպանվել է ավելի քան 150 ահաբեկիչ, իսկ Al-Manar֊ի տվյալներով՝ 170։
Գրոհայինները ամենայն հավանականությամբ զոհվել են ճանապարհներին տեղադրված պայթուցիկ սարքերի պայթյունների հետևանքով։