ՀԱՀ֊ում պայթուցիկով բեռնատարը վրաերթի է ենթարկվել․ կա 5 զոհ
Հարավաֆրիկյան հանրապետությունում 2 բեռնատարների մասնակցությամբ ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 5 մարդ, մի քանիսը վիրավոր են։ Բեռնատարներից մեկում պայթուցիկ նյութեր են բեռնված եղել։ Մահացածներից 4֊ը ոստիկանության աշխատակիցներ են։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Ըստ ոստիկանության տվյալների, պատահարը տեղի է ունեցել Լիմպոպո նահանգի Պոլոկվանա քաղաքում։ Պայթուցիկ տեղափոխող բեռնատարը մխրճվել է մյուս բեռնատարի մեջ, որի արդյունքում պայթյուն է որոտացել։ ՀԱՀ֊ը Զիմբաբվեին կապող մայրուղին փակվել է։
Միջադեպի հետ կապված ոստիկանությունում հետաքննություն է ընթանում։