«Իսլամական պետությունը» 3,5 տոննա պայթուցիկով ոչնչացրել է մի ամբողջ մարզադաշտ
«Իսլամական պետության» գրոհայինները ոչնչացրել են Իրաքի Անբար նահանգի Ռամադի քաղաքում գտնվող օլիմպիական մարզադաշտը: Այն ոչնչացնելու համար գրոհայինները օգտագործել են մոտ 3,5 տոննա պայթուցիկ: Արդյունքում մարզադաշտի հետքն անգամ չի մնացել,-հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը:
Իսլամիստները Իրաքի եւ Սիրիայի մի շարք գավառներ գրավելուց հետո, պատերազմ են հայտարարել ոչ միայն արեւմտյան արժեքներին եւ մշակույթին, այլեւ սպորտին, որն ազգություն եւ կրոն չունի: