Ես մարտի 1-ի գործով նախկին հանձնաժողովի աշխատանքների ժամանակ հայտնի վայրերում էի. Գագիկ Ջհանգիրյան
Ազգային Ժողովի «ՀԱԿ» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը տեղյակ չէ, թե ինչու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողավի նիստերին, քանի որ, ինչպես ինքը նշեց, գտնվել է հայտնի վայրերում:
Միաժամանակ ավելացրեց, որ «ՀԱԿ» խմբակցությունը ևս չի մասնակցել այդ նիստերին: Գ. Ջհանգիրյանը ընդգծեց նաև, որ ինքը տեղյակ չէ, որ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները ևս գնացել և մասնակցել են նիստերին:
Լրագրողի դիտարկմանը, թե նրանց նիստերին մասնակցելու հրավերք չի՞ ուղարկվել, արձագանքեց. «Ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանին ուղարկված հրավերը խիստ խտրական է եղել և նա ճիշտ է արել, որ չի գնացել»:
Խոսելով նոր հանձաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին՝ ավելացրեց, որ այդ հանձնաժողովի ստեղծումը ինչքան ընդդիմությանն է պետք, այնքան էլ իշխանությանը: Գ. Ջհանգիրյանը միաժամանակ չցանկացավ Ուկրաինայի դեպքերի և մեր երկրի իրադարձությունների միջև համեմատական անցկացնել՝ հույս հայտնելով, որ իշխանության հետ համագործակցության արդյունքում անպայման կհասնեն բացահայտումների: