211652_close_icon
views-count2199 դիտում article-date 15:34 01-03-2016

Ես սադիստ չեմ, բայց գոնե տասնյակ մարդիկ պետք է պատժվեն. Գագիկ Ջհանգիրյան

Ես սադիստ չեմ եւ չեմ պահանջում, որ հազարավոր մարդիկ երկար ժամանակով բանտ նստեն: Բայց գոնե տասնյակ մարդիկ պետք է պատժվեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջանգիրյանը: «Հենց այդ քայլով էլ հնարավոր կլինի կանխել նման իրադարձությունների կրկնությունը»,-ավելացրեց ԱԺ պատգամավորը: Նրա խոսքով, իրավապահ մարմինները առ այսօր ոչ մի փաստացի նյութ, ըստ էության, չեն ուսումնասիրել՝ մարտի 1-ի ողբերգության հետ կապված, իշխանությունների իրավական գնահատական չեն տվել, թե արդյոք զինված ուժերի մասնակցությունը ներքաղաքական հակամարտությանը իրավաչափ էր: Պարզված չէ անգամ հանցագործության վայրում հայտնաբերված մի քանի հարյուր փամփուշտների ծագումը: Չեն նույնականացվել նույնիսկ այն փամփուշտները, որոնք հանվել են 3 սպանվածների դիերից:

Նմանատիպ նյութեր