211652_close_icon
views-count1121 դիտում article-date 17:00 28-02-2014

Հովհաննես Մարգարյանը Ալեքսանդր Արզումանյանին խորհուրդ է տալիս մեղադրել իր նախկին շեֆին

«Ալեքսանդր Արզումանյանը թող մեղադրի իր նախկին շեֆին կոծկողներին, կազմակերպիչներին»,-այս մասին ԱԺ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ արձագանքելով Ալեքսանդր Արզումանյանի այն մեղադրանքերին, թե բացի «Ժառանգություն» խմբակցությունից, բոլոր խմբակցություններն էլ իրենց մեղավորությունն ունեն մարտի 1-ի գործում: Հ. Մարգարյանը նշեց, որ իրենք 3 տարի մարտի 1-ի գործով կազմակվորված ժամանակավոր հանձնաժողովում զբաղվել են դեպքերի բացահայտման հարցով: «Հրավիրել ենք Լևոն Տեր-Պետրոսյանին, սակայն նա չի եկել»,-ասաց Հ. Մարգարյանը: Լրագրողների հարցին, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հրավիրե՞լ են, ասաց՝ ոչ: Դիտարկմանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանին համարում է ջարդերի՞, թե՞ հանրահավաքի կազմակերպի՞չ, ասաց, որ՝ հանրահավաքի: Հովհաննես Մարգարյանը նշեց նաև, որ իրենք կողմ են մարտի 1-ի դեպքերի բացահայտմանը, քանի որ հանցագործությունը վաղեմության ժամկետ չի ունենում:

Նմանատիպ նյութեր