211652_close_icon
views-count1205 դիտում article-date 14:37 01-03-2014

«Հարց լուծողի» հարցերը լուծեցին ոստիկանները

Փետրվարի 28-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Գորգագործների թիվ 22 հասցեից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1974 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատված Արմեն Հ.-ին: Պարզվել է, որ նա 2012 թ. օգոստոսին, չարաշահելով իր ծանոթ Արմեն Ա.-ի վստահությունը` վերջինիս որդու դատական հարցերը կարգավորելու պատրվակով խաբեությամբ հափշտակել է 6.500 ԱՄՆ դոլար գումար: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Շենգավիթի բաժին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր