1237 դիտում
18:33 01-03-2014
Մեր երկրում լավագույն բիզնեսը իշխանությունն է. Ստեփան Դեմիրճյան
«Այսօր լավագույն բիզնեսը մեր երկրում դարձել է իշխանությունը»,-այս մասին այսօր Ազատության հրապարակում ասաց ՀԱԿ ԱԺ պատգամավոր, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:
Նրա խոսքով, իրավիճակը պետք է փոխել, իսկ միակ ճանպարհը ազատ եւ ժողովրդավար ընտրություններն են: Միաժամանակ ավելացրեց, որ միշտ կլինեն ժողովրդավարության համար պայքարող քաղաքացիական ուժերի կողքին: Սակայն ժողովրդի վստահությունը վերականգնելու համար կարծում է, որ պետք է անցկացվեն ազատ, արդար ընտրություններ:
«Իսկ այսօրվա հանրահավաքը ցույց է տալիս, որ հնարավոր է հասնել դրան»,-ավելացրեց նա: Ի դեպ, հանրահավաքը վարող ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը ասաց, որ նամակներ է ստանում, որ հանրահավաքին միացել են «Նաիրիտ»-ի աշխատողները, «Կոկա-կոլա»-ի, «Գրանդ Քենդի»-ի աշխատող երիտասարդները եւ այլ խմբեր:
Նշենք, որ հանրահավաքին ներկա են նաեւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «ԲՀԿ»-ից Նաիրա Զոհրաբյանը, «ԱԻՄ» նախագահ Պարույր Հայարիկյանը եւ այլք:
Նմանատիպ նյութեր
2162 դիտում
15:59 01-03-2015
Մարտի 1-ի բացահայտումը մեր պետության արժանապատվության հարցն է. Ստեփան Դեմիրճյան
2282 դիտում
19:53 10-10-2014
Հասնելու ենք արմատական փոփոխության. Ստեփան Դեմիրճյան
4732 դիտում
21:20 27-10-2019
Ստեփան Դեմիրճյան. Նաիրի Հունանյանը մինչև իր կյանքի վերջը պետք է անցկացնի բանտում. Lurer.com
Այս բաժնից
586 դիտում
23:12 27-12-2024
Բոլոր առողջ քննադատությունները մեզ պետք են․ Հայկ Կոստանյան
823 դիտում
22:38 27-12-2024
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ԿԲ հանդիսավոր ընդունելությանը
1984 դիտում
22:25 27-12-2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ