4735 դիտում
21:20 27-10-2019
Ստեփան Դեմիրճյան. Նաիրի Հունանյանը մինչև իր կյանքի վերջը պետք է անցկացնի բանտում. Lurer.com
Այսօր՝ լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 27-ի ոճրագործության ընթացքում զոհված ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանն ասել է, որ «Հոկտեմբերի 27»-ի գործը վերաբացելու որոշում չկա, սակայն կա հանրային մեծ պահանջ, հայտնում է [url=https://lurer.com/?p=341891&l=am]Lurer.com[/url]-ը:
«Նույնիսկ 20 տարի անց լիարժեք բացահայտման հասարակական պահանջն էլ ավելի է ուժեղացել այն պատճառով, որ ժողովուրդը տեսնում է՝ նոր իշխանությունը բացահայտում է պետության դեմ կատարած հանցագործությունները, ունի քաղաքական կամք, կաշկանդված չէ, և ժողովուրդը հույս ունի՝ իշխանությունը կանդրադառնա նաև Հոկտեմբերի 27-ի ոճրագորությանը»,- ասել է Ստեփան Դեմիրճյանը։
Անդրադառնալով Նաիրի Հունանյանի՝ վաղաժամկետ ազատման մասին դիմումին՝ Դեմիրճյանն ասել է. «Ուզում է՝ դիմում գրի, ուզում է՝ խոսի, ուզում է՝ չխոսի, նա մինչև իր կյանքի վերջը պետք է անցկացնի բանտում, պետք է նստի, կան հանցագործություններ, որոնք չեն ներվում»։
Նմանատիպ նյութեր
2458 դիտում
10:31 15-07-2014
Նաիրի Հունանյանը հիմա էլ ատամներն է սարքում․ Ժամանակ
3319 դիտում
16:00 17-09-2014
Նաիրի Հունանյանը հետվիրահատական բուժման կարիք այլևս չունի
26003 դիտում
11:04 07-02-2015
Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտյալներից Նաիրի Հունանյանը գտնվում է բժիշների հսկողության տակ
Այս բաժնից
850 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
1135 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1408 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ