Կիևի շրջանային դատարանը Ղրիմի ղեկավարներին ձերբակալելու որոշում է կայացրել
Կիևի շրջանային դատարանը որոշում է կայացրել Ղրիմի ղեկավարներ Սերգեյ Ակսենովի և Վլադիմիր Կոնստանտինովի ձերբակալման մասին, այս մասին հայտարարել են Ուկրաինայի գլխավոր դատախազությունից:
Ըստ հաղորդագրության, մարտի 5-ին դատարանը բավարարել է նշված անձանց ձերբակալման համար քննչական մարմինների դիմումը:
Նրանք պետք է բերման ենթարկվեն և ուղեկցողների կողմից բերվեն դատարան: