Ղրիմի խորհրդարանը Ռուսաստանին միանալու որոշում է կայացրել
Ղրիմի Գերագույն ռադան Ղրիմը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու մասին որոշում է կայացրել։
«Ընդգրկվել Ռուսաստանի կազմում՝ Ռուսական Դաշնության սուբյեկտի իրավունքով»,- ասվում է որոշման մեջ, որը RIA Novosti-ին ներկայացրել է Ղրիմի Գերագույն ռադայի պատգամավոր Սերգեյ Շուվայնիկովը:
Հանրաքվեն մարտի 30֊ի փոխարեն անց է կացվելու մարտի 16֊ին: Այս մասին հայտնել է Ղրիմի փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալեևը, ում խոսքով՝ հանրաքվեի ժամանակ 2 հարց կբարձրացվի՝ միացնել Ղրիմը ՌԴ֊ին՝ որպես նրա սուբյեկտ, և երկրոդ՝ վերականգնել 1992 թվականի Ղրիմի Սահմանադրությունը։