Գազի զանգվածային թունավորում՝ Բաքվում. կան զոհեր և շուրջ 100 տուժած
Բաքվի Լաքբաթան ավանի 5 հարկանի բնակելի շենքում երեկ երկոյան գազից մարդկանց զանգվածային թունավորում է գրանցվել:
Նախնական տվյալներով թունավորվել է շուրջ 100 մարդ: Նրանցից 80-ը բուժօգնություն են ստացել:
Լոքբաթանի 45-ամյա մի բնակչուհի և մի երիտասարդ՝ Անար անունով, հիվանդանոցում մահացել են: Զանգվածային թունավորման նախնական վարկած է նշվում ընդհատված և կրկին մատակարարվող գազի մեջ հատուկ հավելանյութի չարաշահումը: