Ադրբեջանում երեխաների զանգվածային թունավորում է տեղի ունեցել
Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ավելի քան 60 երեխա անհայտ պատճառով թունավորման հետևանքով հայտնվել է հիվանդանոցում: Այս մասին հայտնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Հիվանդանոց բերվող երեխաների մոտ նույն ախտանշաններն են՝ թուլություն, սրտխառնոց և սուր գլխացավեր:
Առաջին օգնություն ցուցաբերելուց հետո երեխաների մի մասը գնացել է տուն, սակայն մոտ 40-ը շարունակում է մնալ հիվանդանոցում:
Լաբորատոր հետազոտությունները առայժմ արդյունք չեն տալիս: Դեռևս հայտնի չէ, թե որն է երեխաների թունավորման պատճառը: