211652_close_icon
views-count1531 դիտում article-date 10:36 08-03-2014

ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Կիևին և Ղրիմին խորհել իրենց որոշումների հետևանքների մասին

ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը անհանգտացած է Ղրիմի իշխանությունների կողմից թերակղզու կարգավիճակի մասին հանրաքվեի անցկացման մտադրությունից։ «ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է անում Ուկրաինայի իշխանություններին, այդ թվում և Ղրիմին, հարցին հանգիստ մոտեցում ցուցաբերել։ Նա գտնում է, որ բոլոր ներգրավված անձինք պետք է մտածեն գործողությունների և որոշումների հետևանքների մասին»,֊ ասվում է ՄԱԿ֊ի մամլո քարտուղար Մարտին Նեսիրկի հայտարարությունում։ Ըստ Նեսիրկիի խոսքերի, գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ռոբերտ Սերին այժմ Կիևում է։ ՄԱԿ֊ի մամլո քարտուղարն ավելացրել է, որ Պան Գի Մունը շեշտել է, որ Ուկրաինայում անհրաժեշտ է պահպանել հանգստություն և խաղաղություն։

Նմանատիպ նյութեր