211652_close_icon
views-count1084 դիտում article-date 20:10 24-12-2024

Սաակաշվիլիի կալանքը երկարաձգվել է սահմանի հատման գործով

Թբիլիսիի քաղաքային դատարանը սահմանն ապօրինի հատելու գործով, որպես խափանման միջոց, պահպանել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ կալանքը, չնայած այն հանգամանքին, որ նա արդեն պատիժ է կրում այլ գործերով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «TACC»-ը։

Հաղորդվում է, որ դատական նիստի ժամանակ Սաակաշվիլիի փաստաբան Բեկա Բասիլայան միջնորդություն է ներկայացրել՝ կալանքը չեղարկելու համար այն բանից հետո, երբ ավարտվել է սահմանի ապօրինի հատման գործով դատարանում ապացույցների ուսումնասիրման փուլը։ Փաստաբանի խոսքով՝ այնպիսի խափանման միջոցի համար, ինչպիսին կալանքն է, հիմքեր չկան, քանի որ դատարանը շուտով պետք է հրապարակի գործով վճիռը, իսկ նախկին նախագահն արդեն կալանքի տակ է։

Դատավոր Միխեիլ Ջինջոլիան պարզաբանել է, որ Սահակաշվիլիի փախուստի կամ նոր հանցագործության վտանգը պահպանվում է, ուստի կալանքը չեղարկելու միջնորդությունը մերժվել է։

Նմանատիպ նյութեր