211652_close_icon
views-count1772 դիտում article-date 16:50 08-03-2014

ԱՄՆ֊ում խանութից գնված մսից թունավորման դեպք է գրանցվել

ԱՄՆ֊ի Թեմփա քաղաքում 4 մարդուց բաղկացած ընտանիքը թունավորվել է խանութից գնված մսից, որի մեջ ինչ որ մեկը հալուցինացիաներ առաջացնող թմրանյութ է տեղադրել։ Ռոնի Մորալեսը և նրա կինը, ով գտնվում էր հղիության 9֊րդ ամսում, միսը գնել էին Wal-Mart հայտնի սուպերմարկետից։ Թունավորման ախտանիշներն առաջինը հայտնաբերվել են կնոջ մոտ, ում հիվանդանոց են տեղափոխել։ Ավելի ուշ նրանց 2 աղջիկների մոտ հալուցինացիաներ են սկսվել։ Միսը փորձաքննության է ուղարկվել, որում թմրանյութի առկայություն է հայտնաբերվել։ Ներկայումս քաղաքի ոստիկանության վարչության աշխատակիցները փորձում են պարզել միջադեպի պատճառները։ Սուպերմարկետի ողջ մսամթերքը փորձաքննության է ուղարկվել։

Նմանատիպ նյութեր