211652_close_icon
views-count1593 դիտում article-date 17:20 08-03-2014

Ռիո դե Ժանեյրոյում աղբատարները գործադուլ են անցկացնում

Ռիո դե Ժանեյրոյում 4 օր ընթացող դիմակահանդեսից կուտակված աղբը դեռ չի մաքրվել, քանզի քաղաքի աղբահավաքները որոշել են շարունակել մեկ շաբաթ առաջ սկսված գործադուլը։ Նրանք աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում են պահանջում։ Ուրբաթ քաղաքապետարանի մոտ նրանք բողոքի ցույց են կազմակերպել։ Ոստիկանները պաշտպանում են այն աղբատարներին, ովքեր գործադուլի մասնակից չեն և շարունակում են աշխատել։ Իշխանությունները բնակիչներին խնդրում են աղբը դեռ փողոց չհանել:

Նմանատիպ նյութեր