211652_close_icon
views-count1699 դիտում article-date 23:55 08-03-2014

Սիրիայում բախումների ընթացքում հեռուստաօպերատոր է զոհվել

Սիրիայի արևելյան մասում մարտագործողությունները լուսաբանելու ընթացքում լիբանանյան «Ալ Մայադի» հեռուստաալիքի օպերատորը զոհվել է։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը՝ հղում անելով կազմակեպության ներկայացուցչին։ Ըստ գործակալության տվյալների, «Ալ Մայադի» հեռուստաալիքը աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի քաղաքականությանը։ Հիշեցնենք, որ Սիրիայի արևմտյան հատվածում ուրբաթ տեղի ունեցած ահաբեկչությունը 13 մարդու կյանք էր խլել։

Նմանատիպ նյութեր