211652_close_icon
views-count1803 դիտում article-date 12:02 10-03-2014

Թուրքիայում բացվել է աշխարհի 5-րդ ամենամեծ ջրային թունելը. տեսանյութ

Երեկ՝ մարտի 9-ին, Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Սուրուչ քաղաքում բացվել է Թուևրքիայի ամենախոշոր և աշխարհում 5-րդ խոշորագույն ջրային թունելը, որի բացումը կատարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թունելը կառուցվել է տարածաշրջանային զարգացման ծրագրի շրջանակներում, որի նպատակը այդ երկրի չզարգացած շրջաններում էկոնոմիկան և գյուղատնտեսությունը զարգացնելն է: Էրդողանի խոսքով՝ նախագծի շնորհիվ շուրջ տարածաշրջանում 200,000 մարդ աշխատանքով կապահովվի: Ծրագրված է տարեվերջին ավարտել թունելի պոմպակայանների կառուցումը: Նախագծի իրականացման վրա ծախսվել է գրեթե 1 մլրդ դոլար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր