211652_close_icon

Սևաստոպոլի իշխանությունները ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ են տվել

views-count1610 դիտում article-date 17:30 10-03-2014
Սևաստոպոլի քաղաքային վարչակազմի ղեկավար Դմիտրի Բելիկը պետական փաստաթղթերի վարման ժամանակ ռուսերենն որպես պետական լեզու օգտագործելու մասին հրաման է ստորագրել։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը: «Ըստ Միջազգային իրավունքի նորմերի, քաղաքի բնակիչների մեծ մասի համար ռուսերենը մայրենի լեզու է, Սևաստոպոլի քաղաքային պետական վարչակազմը որոշել է պետական փաստաթղթերը վարելու ընթացքում այն օգտագործել որպես պետական լեզու»,- ասվում է Բելիկի հրահանգի մեջ: Նշենք, որ ավելի վաղ քաղաքի իշխանությունները ստիպված էին պաշտոնական փաստաթղթերը կազմել ուկրաիներենով:

Նմանատիպ նյութեր