2206 դիտում
15:25 25-03-2021
Ռուսերենն Արցախում պաշտոնական լեզվի կարգավիճակ ստացավ
Արցախի Ազգային ժողովը ընդունել է «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով Արցախում ռուսերենը ստացավ պաշտոնական լեզվի կարգավիճակ: Գրում է «Արցախպրեսը»։
Նախագիծը Արցախի ԱԺ նիստում քվեարկության ժամանակ ստացավ 27 «կողմ», 2 «ձեռնպահ» և 0 «դեմ» ձայներ:
Օրինագիծը ներկայացվել է պատգամավորների նախաձեռնությամբ: Հայերենը շարունակելու է պահպանվել որպես Արցախի Հանրապետության միակ պետական լեզու, իսկ ռուսերենին՝ հայերենին զուգահեռ, շնորհվում է միայն պաշտոնական լեզվի կարգավիճակ:
«Հաշվի առնելով Արցախի և Ռուսաստանի մշակութային, ռազմական, տնտեսական հարաբերությունների պատմական հիշողությանը և այն փաստը, որ բազմաթիվ արցախցիների համար շփման երկրորդ լեզու է հանդիսանում ռուսերենը` կարևոր ենք համարում նոր որակի հարաբերությունների վերաարժևորումը և նոր օրակարգի ձևավորումը: Այս համատեքստում առաջնահերթ ենք համարում ռուսաց լեզվի կարգավիճակի բարձրացումը, ինչն անհրաժեշտ պայմաններ կստեղծի բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար, իսկ տեսանելի ապագայում կնպաստի իրավական շրջանակներում հարաբերությունների զարգացմանը: Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայության և բազմաթիվ սոցիալական և հաղորդակցային խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության ըմբռնումը, շինարարության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում համագործակցությունը պահանջում է ռուսաց լեզվի դերի վերագնահատում: Հենց այս նկատառումներով է թելադրվում ««Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներում մի շարք նոր փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը»,-օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշել են հեղինակները:

Նմանատիպ նյութեր
1520 դիտում
17:30 10-03-2014
Սևաստոպոլի իշխանությունները ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ են տվել
1773 դիտում
15:15 02-07-2019
Օտար լեզուների շարքում ռուսերենն ունի կարևոր և առանձնահատուկ նշանակություն. Փաշինյան․ News.am
1945 դիտում
13:30 09-10-2018
Հոբելյանական նիստ ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում` նվիրված ՀՀ ԳԱԱ և լեզվի ինստիտուտի 75-ամյակին
Այս բաժնից
1072 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
838 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
919 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ