1663 դիտում
18:09 10-03-2014
Ադամի և Եվայի` դրախտից արտաքսման պատճառները. Խոկման արարողություն
Մարտի 11-ին` երեքշաբթի, ժամը 18:00-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրինությամբ եկեղեցում տեղի կունենա «Խոկման» արարողություն:
Արարողության ընթացքում Մեծի պահոց Արտաքսման կիրակիի շրջանակներում «Ադամի և Եվայի` դրախտից արտաքսման պատճառները» թեմայով քարոզ կխոսի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանը: Քարոզխոսությունից հետո «Խոկման» մասնակիցները եկեղեցու «Հավատամք» երգչախմբի երգեցողության և մոմերի լույսի ներքո խորհելու և մտորելու առիթ կունենան: Արարողության ավարտին «Խոկման» մասնակիցները «Տէր, ողորմեա...»-ի` ծնկաչոք երգեցողությամբ, համատեղ կաղոթեն:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր հովիվ և «Խոկման» արարողության կազմակերպման պատասխանատու Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանի նախաձեռնությամբ «Խոկման» արարողությունը կշարունակի կրել «Եկեղեցին մեր տունն է» խորագիրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
979 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
1000 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»