211652_close_icon

Ավտովթար Երևանում, հիվանդանոց են տեղափոխվել հայտնի գործարար «Շինանյութի Սերգեյի» անվտանգության աշխատակիցները

views-count11078 դիտում article-date 23:38 10-03-2014
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արկադյա Գևորգյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է այսօր՝ մարտի 10-ին, Երևանում տեղի ունեցած շղթայական ավտովթարի հետևանքով բոլոր ավտոմեքենաների վարորդների և վիրավոր անձանց ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ժամը 12:20-ի սահմաններում Բագրատունյաց 18 հացեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 31-ամյա Մարատ Գրիգորյանի վարած Opel Vectra մակնիշի 83 MO 003 համարանիշի, Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 51-ամյա Սուրեն Սահակյանի վարած Hundai Sonata մակնիշի 457 ԼՍ 68 համարանիշի, Երևանի բնակիչ 46-ամյա Մեսրոպ Սարգսյանի վարած Honda մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Opel Vectra-ի վարորդ Մ. Գրիգորյանն ու Hundai Sonata մակնիշի ուղևոր Երևանի բնակիչ 48-ամյա Հրաչյա Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Hundai Sonata-ի վարորդ Ս. Սահակյանն աշխատում է «Եվրոպա» ՍՊԸ-ում, իսկ վիրավորներից Հ. Հակոբյանը՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության անձի անվտանգության և գույքի պահպանության բաժնում, ով որպես անվտանգության աշխատակից կցված է հայտնի գործարար «Շինանյութի Սերգեյին»: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/1403101540206/]վթարի վայրից հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, մարտի 10-ին, շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում՝ Գարեգին Նժդեհ հրապարակից դեպի Բանվորի արձան տանող հատվածում, բախվել էին 3 տրանսպորտային միջոցներ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արկադյա Գևորգյանի գլխավորությամբ, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել էին, որ վթարի մեղավորը եղել է Opel մակնիշի 83 MO 003 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, ով դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել մեկ այլ ավտոմեքենայի, ինչից հետո էլ տեղի էր ունեցել շղթայական ավտովթարը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր