2397 դիտում
09:20 11-03-2014
Նոր մանրամասներ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու մասնակցությամբ վեճի մասին․ Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակին» նոր մանրամասներ են հայտնի դարձել մարտի 8-ին Գորիսի Անկախության փողոցի ռեստորաններից մեկում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու` Էյներ Խաչատրյանի եւ Հրայր անունով քաղաքացու միջև տեղի ունեցած վիճաբանության և քաշքշուքի դեպքից:
Մեր տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդին՝ Էյներ Խաչատրյանը, իր ընկերոջ և ընկերոջ ընկերուհու հետ գնացել են ռեստորան մարտի 8-ը նշելու: Այդ նույն ժամանակ ռեստորանում են եղել նաև Սուրիկ Խաչատրյանի այլ բարեկամներ, ովքեր նշելուց են եղել Ս. Խաչատրյանի քրոջ թոռան ծնունդը: Վիճաբանության պատճառը, ըստ տեղեկությունների, եղել է այն, որ Էյներ Խաչատրյանի ընկերը ժամանակին «աչք է ունեցել» Խաչատրյանի քրոջ թոռան վրա: Երբ նրանք հանդիպել են, ինչ-որ խոսակցություն է սկսվել, որը քրոջ թոռան ընկերներից մեկի՝ Հայկի հետ վերաճել է լեզվակռվի, ապա վիճաբանության: Սակայն բանը ծեծկռտուքի չի հասել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1816 դիտում
08:10 13-11-2015
Դատարանը երկարաձգել է Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու կալանքի ժամկետը. «Ժողովուրդ»
3145 դիտում
11:10 22-05-2015
Դատի կտամ ցանկացածին, Սուրիկ Խաչատրյան չէ, ցանկացած Սուրիկ Խաչատրյանի. Գևորգ Կոստանյան. տեսանյութ
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»