211652_close_icon
views-count9062 դիտում article-date 14:58 27-05-2014

Նոր մանրամասներ Կուլակ մականունով, հայտնի Գուրգեն Հարությունյանի որդիների և Սուրեն Խաչատրյանի եղբորորդու վիճաբանության մասին

Սյունիքի նախկին մարզպետ, ներկայումս Սյունիքի ՀՀԿ կառույցի ղեկավար Սուրիկ խաչատրյանի եղբորորդու էյներ Խաչատրյանը Կուլակ մականունով, հայտնի Գուրգեն Հարությունյանի տղաներին՝ Գոռ և Արթուր Հարությունյանների միջեւ միջադեպ եղել է, բայց բարեբախտաբար այն արդեն հարթվել է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կուլակ մականունով, հայտնի Գուրգեն Հարությունյանի կինը` Սոֆյա Հարությունյանը: Նրա խոսքով, իրենք նույնիսկ բարեկամներ են: «Իմ տղաները մեքենայի մասեր են վաճառում: Գումարի , պարտք ու պահանջի հետ կապված խոսակցություն է առաջացել նրանց եւ Էրների միջեւ եւ թեթեւակի քաշքշուկ է եղել: Առեւանգում , կապտուկներ, կոտրվածքներ չկան: Էրները եկել է մեր տուն խոսել են ամեն ինչ լավ է, բարիշել են: Պարոն Խաչատրյանի անունն է, որ շոշափում են: Ամոթ է , որ այդ մարդու անվան շուրջ այդքան խոսում են»,- ավելացրեց Սոֆյա Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր