211652_close_icon

Պաշտոնական. «Զենիթ»-ը պաշտոնանկ է արել Լուչիանո Սպալետտիին

views-count1560 դիտում article-date 14:39 11-03-2014
Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ի ղեկավարությունը թիմի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտիին պաշտոնանկ անելու որոշում է կայացրել, հայտնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը: Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սերգեյ Սեմակը: Հիշեցնենք, որ 55-ամյա Սպալետտին «Զենիթ»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել 2009 թվականին: Իտալացի մասնագետի գլխավորությամբ «Զենիթ»-ը երկու անգամ հռչակվել է Ռուսաստանի չեմպիոն, մեկական անգամ դարձել է երկրի գավաթակիր, սուպերգավաթակիր և թիմին առաջին անգամ դուրս է բերել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ:

Նմանատիպ նյութեր