Լուչիանո Պավարոտին տվեց իր հրաժեշտի համերգը․ Պատմության այս օրը
1781 թ. — Ուիլիամ Հերշելը հայտնաբերեց Ուրան մոլորակը։
1797 թ. — Փարիզի «Ֆեյդո» թատրոնում տեղի ունեցավ «Մեդեա» օպերայի պրեմիերան։
1897 թ. — ծնվել է Եղիշե Չարենցը, հայ մեծագույն գրողներից մեկը (մահ. 1937 թ.)։
1900 թ. — ծնվել է Յորգոս Սեֆերիսը, հույն ամենանշանավոր բանաստեղծներից մեկը, Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ. 1971 թ.)։
1913 թ. — ծնվել է Պարույր Ջոթյանը, հայ արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (մահ. 1954 թ.)։
1921 թ. — Մոնղոլիան (նախկինում Արտաքին Մոնղոլիա) հայտարարեց իր անկախությունը Չինաստանից։
1989 թ. — Միջուկային Հետազոտությունների Եվրոպական Կազմակերպության աշխատակից Թիմ Բեռներս-Լին և իր գործընկերները հիմնեցին Համաշխարհային սարդոստայնը` (WWW)։
2004 թ. — Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերայի» բեմում հանրահայտ տենոր երգիչ Լուչիանո Պավարոտին տվեց իր հրաժեշտի համերգը։